Հայերեն   English   Русский  

Չավուշօղլուն՝ C-400 համակարգերի գնման մասին


  
դիտումներ: 97

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերեց՝ չնայած Վաշինգթոնի սպառնալիքներին: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք ձեռք ենք բերել С-400 համակարգեր՝ չնայած ԱՄՆ-ի հայտարարություններին և անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշումներ կձեռնարկվեն պատժամիջոցների հետ կապված: Այժմ քննարկվում է Թուրքիա С-400 համակարգերի մատակարարման հարցը: Մենք չենք հրաժարվի այդ համակարգերից», - NTV հեռուստաալիքը մեջբերում է Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգթոնը դիտարկում է C-400-ի մատակարարման վերաբերյալ Անկարայի և Մոսկվայի համաձայնագրի պատճառով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների բոլոր տարբերակները:

Վաշինգթոնի կարծիքով՝ С-400-ը հետախուզական տեղեկատվության հավաքման հարթակ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: