Հայերեն   English   Русский  

Երկրաշարժի կանխատեսում Թուրքիայի համար


  
դիտումներ: 112

Երկրաշարժեր կանխատեսող Ֆրենկ Հուգերբիթսը նոր կանխատեսում է արել Եվրոպայում տեղի ունենալիք 7 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժերի վերաբերյալ:

Հուգերբիթսն իր տարածած տեսանյութում երկրաշարժ է կանխատեսել նաև Թուրքիայի տարածքում: Նա խոսել է 1999 թվականին Թուրքիայի Քոջաելի նահանգի Գյոլջյուք շրջանում տեղի ունեցած7.4 բալ ուժգնությամբ երկրաշարժի, 1943 թվականի Սամսունի 7.2 բալանոց, 1939-ի Էրզրումի ու 1944-ի Բոլուի երկրաշարժերի մասին: Սեյսմոլոգը շեշտել է, որ տարածաշրջանում վաղուց ուժգին երկրաշարժ չի եղել և բոլոր նախադրյալները կան նոր երկրաշարժի համար:

Նշվում է, որ Հուգերբիթսը նախօրոք կանխատեսել էր այսօր Ինդոնեզիայում տեղի ունեցած 7.3 բալանոց երկրաշարժը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: