Հայերեն   English   Русский  

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կունենանք տեղադրված նոր վերելակներ. Երևանի փոխքաղաքապետ


  
դիտումներ: 149

Այսօր՝ հունիսի 24-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասաց, որ վերելակների նորացման ծրագրի մեկնակը տվել են:

«Մի քանի օր առաջ հրապարակեցինք Երևանում առաջին 20 վերելակների մրցույթը, որը ծիծեռնակը կլինի 3500 վերելակների փոփոխության: Դա պլանավորում ենք սկսել հաջորդ տարվանից»:

Հայկ Սարգսյանը նշել է, որ 20 վերելակներն ընտրված են 10 վարչական շրջաններում, յուրաքանչյուրում 2 վերելակ: Ընտրման սկզբունքն առավել անմխիթար վիճակն է եղել:

Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ նոր վերելակները կլինեն եվրոպական ստանդարտներին համապատասխան. թե ձայնամեկուսացման, թե արագության, թե սպասարկման առումներով. «Վերելակները փոխելու վերջնաժամկետը սահմանված է երեք ամիս: Եթե մրցույթը կայանա, արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին կունենանք տեղադրված վերելակներ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: