Հայերեն   English   Русский  

Լավրովը՝ Վրաստանում ստեղծված իրավիճակի մասին


  
դիտումներ: 194

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վրաստանն արևմտյան աշխարհաքաղաքական ինժեներության հետևանքների օրինակ է դարձել: Գրում է Russian.rt.com-ը:

«Աշխարհաքաղաքական ինժեներության ևս մեկ օրինակ, որով մեր արեւմտյան գործընկերները զբաղված են՝ Վրաստանն է, որտեղ արեւմտյան հսկիչները պատրաստ են աչք փակել ծայրահեղ ազգայնականների վայրագությունների, ռուսատյացության վրա, միայն թե Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը խզեն մեզ հետ, վերաշարադրեն մեր ընդհանուր պատմությունը», - հայտարարել է Լավրովը:

Նրա խոսքերով՝ ներկայումս տխուր արդյունքներ ցույց է տալիս նաև Ուկրաինան, որը կուրորեն հետևեց արտասահմանյան խորհուրդներին:

Լավրովը կարծիք է հայտնել, որ մեծ ներուժ ունեցող պետությունը թույլ տնտեսությունով միջազգային օգնության մշտական խնդրանք հարուցող է դարձել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: