Հայերեն   English   Русский  

Իրանցի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին. «Նորից կհարվածենք»


  
դիտումներ: 199

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեյն Խանզադին մեկնաբանել է իրանական զինուժի կողմից ԱՄՆ-ին պատկանող անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) կործանումը:

Ըստ նրա՝ սա կոշտ պատասխան էր Վաշինգտոնի վարած քաղաքականությանը և եթե առաջիկայում ԱՄՆ-ն շարունակի խախտել Իրանի օդային տարածքը, կստանա նորից նույն պատասխանը։

Ռազմածովային ուժերի հրամանատարը մասնավորապես շեշտել է. «Թշնամին բարձր տեխնոլոգիայով օժտված անօդաչու թռչող սարքը ուղարկել էր արգելված գոտի և տեսավ, որ չեզոքացրինք։ Բացահայտ կերպով հայտարարում ենք, որ եթե նույն բանը կրկնվի, թշնամուն տրվելիք մեր կոշտ պատասխանը նորից նույնն է լինելու, և թշնամին գիտի այդ մասին»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: