Հայերեն   English   Русский  

ԶԼՄ-ները՝ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմի դեպքում առաջին զոհի մասին


  
դիտումներ: 214

Իրանի կողմից ամերիկյան անօդաչու սարքը խոցելուց հետո Պարսից ծոցում պատերազմի վտանգն իրական է դարձել: Իսկ եթե գործը հասնի լայնամաշտաբ ռազմական գործողություններին, Իսրայելը կարող է ռազմական գործողությունների թատրոն դառնալ: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես հայտնում է Die Welt պարբերականը, երկրում տարիներ շարունակ պատրաստվում են նման սցենարի: Փորձագետների կարծիքով՝ Իսրայելը կնախընտրեր Իրանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակը:

Երկիրը ներդրում է կատարում Թեհրանի վրա դիվանագիտական և տնտեսական ճնշման հարցում և աջակցություն հայտնում հակաիրանական պատժամիջոցների ուժեղացմանը: Ինչպես նշում է պարբերականը, այդ միջոցների հետևանքներն Իրանի համար ավերիչ են, թեև նման ճնշումը ցանկալի արդյունքների չի հանգեցրել:

Նշվել է, որ ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի վրա հարձակումը ԱՄՆ-ի հետ լարվածության աճի դեպքում Իրանի համար ամենաճիշտ ռազմական միջոցն է հանդիսանում:

Այդիսկ պատճառով Իսրայելում յուրաքանչյուր շաբաթ քննարկվում է նման սադրանքին լավագույն պատասխան տալու հնարավորությունը: Իսրայելը կարող է հարձակման դիմել՝ առանց պատերազմ հայտարարելու: Մասնավորապես, Վաշինգթոնի հետ նա արդեն վաղուց Թեհրանի դեմ թվային պատերազմ է նախապատրաստել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: