Հայերեն   English   Русский  

Թագուհի Թովմասյանի հնչեցրած հարցադրումները հակասում են ՀՀ օրենսդրությանը.Տաթևիկ Ասատրյան


  
դիտումներ: 227

Բաց նամակ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերևի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զուհրաբյանին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղկալ Արմեն Խուդավերդյանին

Ի պատասխան ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի « Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Մանվելի Թովմասյանի 24.06.2019 թ. ԱԺ նիստի ընթացքում հնչեցված հայտարարություններին և ի իրազեկում հասարակությանը.

Հայտնում ենք, որ կատարված հայտարարությունները, որոնք Թագուհի Թովմասյանի կողմից հնչեցվել են որպես հարցադրումներ հակասում են ՀՀ օրենսդրությանը մասնավորապես` « ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի արևտրային գաղտնիքի մասին » համապատասխան հոդվածներին ,ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1.1 մասի դրույթներին ` արատավորելով Ընկերության գործարար համբավը, խախտելով «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 196-րդ » հոդվածի իմպերատիվ պահանջները, այն պարզ տրամաբանությամբ, որ Ընկերությունը օրենքով սահմանված կարգով հարցում է կատարել համապատասխան պետական մարմնին այն է ` ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային պետական կոմիտեին, և վարձակալության իրավունքով `2006 թվականից ի վեր որպես ջրային համակարգ ` պոմպակայան չհամարվող և չգործող անշարժ գույքը օգտագործելու նպատակով:

չգործող անշարժ գույք

Ստանալով Կոմիտեի թույլտվությունը` Ընկերությունը դիմել է «Սևան -Հրազդանյան Ջրառ» ՓԲԸ-ին, և որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ`կնքել վարձակալության պայմանագիր`հիմք ընդուելով վերջինիս դիմումի հիման վրա «Սևան -Հրազդանյան Ջրառ» ՓԲԸ-ի ժողովի որոշումը, ինչպես նաև ղեկավարվելով և իրացնելով «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի» 230-րդ հոդվածի 3-րդ մասով, նաև վկայակոչյալ իրավահարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված` վարձակալին տրված գույքը օգտագործելու և տիրապետելու իրավունքը, կնքել է համապատասխան իրավունքի գրավի պայմանագիր առևտրային բանկի հետ, որի վերաբերյալ տեղեկատվությունը ևս հրապարակման ենթակա չէ«Բանկային գաղտնիքի մասին »ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան: Ի լրումն վերոգրյալի հարկ ենք համարում նշել, որ վերովկայակոչյալ անշարժ գույքը իրենից ներկայացրել է կիսախարխուլ և քանդման ենթակա շինություն, որը 2006 թվականից դադարել է գործել Խանջյան ոռոգման ինքնահոս համակարգի կառուցումից և շահագործումից հետո:

Հատկանշական ենք համարում նշել նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը միտված է իր բոլոր ռազմավարական ծրագրերով ` ինքնահոս ոռոգման համակարգերի կառուցման և պոմպակայանների վերացման (որոնք հսկայածավալ ծախսեր են պահանջում) գործին:

Ինչ վերաբերում է Թագուհի Թովմասյանի խոսքում հնչեցված այն հարցադրմանը, թե ինչքան վարկ է ստացել Ընկերությունը գույքի գրավի դիմաց, ապա ցանկանում ենք նշել, որ նախ Ընկերությունը գույքը չի գրավադրել և իրավասու չէր, քանի որ վերջինիս սեփականությունը չէր այլ վերջինս կնքել է իր` վարձակալի իրավունքի գրավի պայմանագիր, որի վերաբերյալ տեղեկատվությունը ազատ է, և յուրաքանչյուր ոք դրա վերաբերյալ տեղեկատվություն կարող է ստանալ հիշյալ գրավի պետական գրանցումն իրականացրած լիազոր մարմնից:

Իսկ այն հարցը, թե ում է պատկանում Ընկերությունը, և ավելի ուշ հնչեցված անձնանունը, որը բացարձակապես կապ չունի տվյալ Ընկերության հետ, կարելի է ստույգ պարզել` ցանկացած ժամանակ հարցում կատարելով ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից:

Որպես քաղաքցիաիրավական հարաբերությւոնների սուբյեկտ` գտնում ենք, որ նմանօրինակ պրովոկացիոն հարցադրումները ՀՀ օրենսդիր իշխանությունն իրականացնող բարձրագույն մարմնի նիստում հնչեցնելը հակասում է մեր կողմից սույն նամակով վկայակոչված իրավանորմերի պահանջներին և դուրս է էթիկայի կանոններից:

Հարգանքով

«Գրին Էներջի Կոնցեռն» ՍՊԸ –ի տնօրեն Տաթևիկ Ասատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: