Հայերեն   English   Русский  

Ինչ հիվանդություն ունի արդարադաության նորանշանակ նախարարը.Հրապարակ


Ֆբ գրառում


  
դիտումներ: 224

ՀՀ արդարադատության նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հաշվի առնելով օրեր առաջ լրատվամիջոցներով տարածված հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունը՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի բանակում չծառայելու օրինականության վերաբերյալ, հրապարակում եմ տարիներ առաջ Արաբկիրի զինկոմիսարիատի կողմից պարոն Բադասյանի առողջական վիճակի հետազոտման ամբողջական ակտը:

Ներկայացված բժշկական տեղեկանքները սլայդում։

Հիշեցնենք, որ երիտասարդի հայրը ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանն է, ով նախկինների օրոք եղել էԿազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, այնուհետ՝ ոստիկանության շտաբի պետի տեղակալ։ Նա եղել է ոստիկանության ակունքներում։ Մամուլը նշում է նաև, որ հայրը մասնակցել է 2008թ. մարտի 1-ի առավոտյան անցկացված օպերատիվ միջոցառմանը։

Ու մի բան էլ՝ հազար հատ բժշկի թուղթ էլ ներկայացվի, մեկ է, ամենամեծ բժշկի թուղթը արդարադատության նախարարի հոր պաշտոնն է։ Վեթթինգը պետք է սկսել հենց այդ բժշկական հանձնաժողովներից, ովքեր բոլոր պաշտոնյաների երեխաներին ապահովել են բժշկական ՛՛օրինական՛՛ փաստաթղթերով։ Զավեշտալի վիճակ է ստեղծվել՝ բոլոր աղքատների տղաները առողջ են, հարուստների, պաշտոնյաների երեխաները հիվանդ ու տկար։ Երկրի բարձրագույն պաշտոնները ստանձնելուց ու պատասխանատվություն վերցնելուց առողջական ոչ մի բողոք չունեն, իսկ այ բանակում ծառայելուց նրանց ծանրաբեռնվածություն չի կարելի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: