Հայերեն   English   Русский  

Շարունակվում է ԱԺ արտահերթ նստաշրջանը. օրակարգում հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցն է


  
դիտումներ: 136

Այսօր՝ հունիսի 25-ին շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը: Պատգամավորների որոշմամբ դեռ անցած շաբաթ՝ հունիսի 21-ին էր մեկնարկել արտահերթը: Նիստերի ընթացքում խորհրդարանը ԲԴԽ անդամի պաշտոնում հավանություն տվեց Արադարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի թեկնածությանը:

Այսօր Ազգային ժողովը շարունակելու է քննարկել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ ևւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նշենք, որ այս օրինագիծը նախատեսում է եկամտային հարկի համահարթեցում: Արդեն իսկ մի շարք ակցիաներ ու բողոքի ցույցեր են արվել այս օրենքի նախագծի դեմ:

Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորները հայտարարել են, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: