Հայերեն   English   Русский  

Ռեյեսի ավագ որդին պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ


  
դիտումներ: 146

Ավտովթարում զոհված իսպանացի ֆուտբոլիստը Խոսե Անտոնիո Ռեյեսի ավագ որդին պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ։


11-ամյա Խոսե Ռեյես Լոպեսը հանդես կգա արքայական ակումբի պատանեկան թիմում։
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ կստանձնի պատանու խնամակալությունը։
Խոսե Անտոնիո Ռեյեսը «Սևիլիայի» սան էր, որի գլխավոր թիմում նորամուտը նշել էր 1999-ին, 2004թ․ հունվարին 20 միլիոն եվրոյով տեղափոխվել էր Լոնդոնի «Արսենալ»։ 2006-2007-ի մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես էր եկել Մադրիդի «Ռեալում»։ Հետագայում ներկայացրել է «Աթլետիկոն», «Բենֆիկան», «Էսպանյոլը», չինական «Սինցզյան Տյանշանը», իսպանական «Էստրեմադուրան»։
Ռեյեսը Եվրոպայի լիգայի հնգակի գավաթակիր է։






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: