Հայերեն   English   Русский  

Ծեծկռտուք է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանում


  
դիտումներ: 149

Վրացական կառավարող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմադիր «Միասնական շարժման» ու «Եվրոպական Վրաստանի» պատգամավորների միջև խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ընդհարում, տեղեկացնում է Sputnik-Գրուզիան։

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Թամար Չուգոշվիլուց ընդդիմությունը պահանջել է քննարկել մասնակիցների պահանջները, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը։

Հայտարարություններից հետո պատգամավորների միջեւ սկսվել են բանակռիվ եւ քաշքշուկ, ինչից հետո Թամար Չուգոշվիլին հայտարաել է տեխնիկական ընդմիջում, եւ ընդդիմությունը, ի նշան բողոքի, լքել է նիստերի դահլիճը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: