Հայերեն   English   Русский  

Նարեկ Մալյանը քննչական բաժնում է


  
դիտումներ: 113

Քիչ առաջ ՎԵՏՕ շարժման համակարգող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է տեղադրել և գրել, որ ինքը կրկին ոստիկանության քննչական բաժնում է: Բաժնում գտնվելու պատճառների մասին դեռ ոչ մի տեղեկություն չեն տարածել:

Ավելի վաղ ՎԵՏՕ շարժումն ու Նարեկ Մալյանը հայտարարել էին, որ այսօր՝ ժամը 16:00-ին Սահմանադրական դատարանի դիմաց հավաք են անցկացնելու:

Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները երեկ նուևյնպես հավաք են անցկացրել ՍԴ-ի դիմաց, ինչպես իրենք են ասում՝ փորձելով իրենց ուժերով պահպանել դատարանի գործունեությունը և թույլ չտալ այլ մարդկանց ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: