Հայերեն   English   Русский  

​ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ Պաշտպանի չհայտարարված այցի արդյունքները


  
դիտումներ: 194

Հունիսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (Կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները,

Պաշտպանի որոշմամբ, չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ:

Մշտադիտարկման շրջանակում ստուգվել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին և այլն:

Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկ, սոցիոլոգ և հոգեբույժ:Այցն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ և հատուկ չափիչ սարքերի օգտագործմամբ (տարածություն, ջերմություն և այլն):

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

  • շենքային (խոհանոց, պահեստներ, քննչական սենյակներ, սանհանգույցներ, պատժախցեր և այլն) և սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ. առկա է բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,
  • պատշաճ չի ապահովվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությունը: Այս խնդիրն ունի համակարգային բնույթ քրեակատարողական ողջ համակարգի համար.
  • ատամնաբուժական և հոգեբուժական ծառայությունների ապահովման հետ կապված խնդիրներ (քրեակատարողական հիմնարկը չունի հոգեբույժ և ատամնաբույժ),
  • բժշկական փաստաթղթերը վարվում են խախտումներով կամ պատշաճ չեն վարվում.
  • արտաքին բժշկական զննությունն իրականցվում է ոչ պատշաճ պայմաններում և ուղեկցող ոստիկանների ու քրեակատարողական ծառայողների անմիջական մասնակցությամբ: Սա նույնպես համակարգային բնույթի խնդիր է և ենթակա է վերացման,
  • տարբեր տեսակի ժամկետանց դեղեր,
  • չի իրականացվում դատապարտյալների ազգականների կողմից բերվող դեղորայքի հաշվառում,
  • բժշկական թափոնների խոտանման խնդիրներ,




  • Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: