Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կրկին վատացավ. դատավորը 30 րոպե ընդմիջում հայտարարեց


  
դիտումներ: 279

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀԿ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կրկին վատացավ և նրա պաշտպանները դիմեցին դատավորին՝ նիստը ընդմիջելու խնդրանքով:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց ու հորդորեց Գրիգորյանի պաշտպաններին խորհրդակցել բժիշկների հետ ու հասկանալ՝ կարող է Մանվել Գրիգորյանը մնալ նիստերի դահլիճում:

Ավելի վաղ Մանվել գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը միջնորդեց դատարանին վերացնել Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը: Մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ: Դատարանը որոշեց բավարարել պաշտպանի այս միջնորդությունը և կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանել: Դրանից առաջ պաշտպանական կողմը միջնորդել էր նաև վերացնել Մանվել Գրիոգրյանի կենսաթոշակի և գույքի վրա դրված արգելանքը։

Նշենք որ նախաքննական մարմինը արգելանք էր դրել Գրիգորյանին պատկանող ամբողջ գույքի՝ այդ թվում Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության վրա, որը Գրիգորյանի կողմից պետք է նվիրաբերվի պետությանը: Միջնորդության վերաբերյալ լսելով դատավարության կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել մինչև դրա վերաբերյալ մի շարք էական հանգամանքներ պարզումը:

Նշենք նաև, որ Մանվել Գրիգորյանին այսօր դատարան են բերել շտապ բուժօգնության մեքենայով և անընդհատ բժիշկները նրան բուժօգնություն են ցուցաբերում հենց նիստերի դահլիճում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: