Հայերեն   English   Русский  

Ռուսաստանն իր ոստիկանության ծառայողներին թույլատրել է հանգիստը անցկացնել Թուրքիայում


  
դիտումներ: 156

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել ոստիկաներին հնարավորություն տալ ամառային հանգսիտը կազմակերպել Թուրքիայում:

Թուրքիայի հյուրանոցների միության նախագահ Օսման Այըքը նշել է, որ ռուս ոստիկաններն իրենց ընտանիքների հետ միասին 2.5 միլինոնանոց ներուժ են իրենցից ներկայացնում: Հետևաբար սպասվում է, որ նրանցից որպես զբոսաշրջիկ Թուրքիա կմեկնի նվազագույնը 1 միլիոնը:

Այըքի փոխանցմամբ` վերջին 4 տարում ռուս ոստիկանները չեն կարողացել իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայում:

«Մոտավորապես նույն թվաքանակով ռուս զինվորական կա: Դեռևս միայն ոստիկանների համար է ընդունվել այդ որոշումը: Ենթադրում ենք, որ նման թույլտվության կլինի նաև զինվորականների համար: Եթե այդպիսի որոշում ընդունվի, ապա կնշանակի, որ Թուրքիայի համար Ռուսաստանից շուրջ 5-6 մլն զբոսաշրջիկ ընդունելու հնարավորություն կստեղծվի»,- ասել է Թուրքիայի հյուրանոցների միության նախագահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: