Հայերեն   English   Русский  

Ստոլտենբերգը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 330

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի անդամ պետությունների ռազմական ծախսերը, բացառությամբ ԱՄՆ-ի, 2019 թվականին ավելացել են 3,9%: Գրում է Russian.rt.com-ը:

«Այսօր մենք առաջին անգամ ենք հրապարակում 2019 թ. ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերը: Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թ. եվրոպական երկրների և Կանադայի պաշտպանական ծախսերի իրական աճը կազմել է 3,9%: Այս տարի ՆԱՏՕ-ի անդամ առնվազն 8 պետությունների ռազմական բյուջեները կհասնեն ՀՆԱ-ի 2%-ի», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Ստոլտենբերգի խոսքերը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ էր արել Գերմանիային բարձրացնել պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ով՝ պատճառաբանելով դա այն փաստով, որ ՆԱՏՕ-ն կարևոր գործիք է «Ռուսաստանին ահաբեկելու» համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: