Հայերեն   English   Русский  

Իրանի նախագահը Սպիտակ տանը «մտավոր հետամնաց» է անվանել


  
դիտումներ: 317

Tashim News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մեկնաբանել է Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցային միջոցառումների կիրառումը երկրի ղեկավարության, զինվորականների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Գրում է Iz.ru-ն:

Նա Սպիտակ տանը «մտավոր հետամնաց» է անվանել:

«Վաշինգթոնի նոր պատժամիջոցները Թեհրանի դեմ ցույց են տալիս Միացյալ Նահանգների հուսահատությունը», - հավելել է Ռոուհանին:

Ավելի վաղ հունիսի 24-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Իրանի զինված ուժերի ղեկավարների, ինչպես նաև գերագույն առաջնորդ Ալի Խամենեի նկատմամբ` նշելով, որ իրենք պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել նաև երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: