Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում «այրում է կամուրջները». ՌԴ ԱԳՆ


  
դիտումներ: 344

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն «այրում է կամուրջները»: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հաղորդագրություն հրապարակել է գերատեսչության կայքը:

«Անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպից հետո ԱՄՆ-ն հայտարարեց իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և մի շարք բարձրաստիճան զինվորականների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին: Տպավորություն է ստեղծվում, որ Վաշինգթոնում այրում են «բոլոր կամուրջները»՝ չնայած Իրանի հետ երկխոսությանը հակվածության վերաբերյալ իրենց իսկ հայտարարություններին», - նշվել է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, մեկնաբանելով Իրանի նոր պատժամիջոցները, Սպիտակ տանը մտավոր հետամնաց էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: