Հայերեն   English   Русский  

Նինո Բուրջանաձեն՝ ռուս-վրացական հարաբերությունների բարելավման խոչընդոտի մասին


  
դիտումներ: 326

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն «Известия» թերթին տված հարցազրույցի շրջանակներում կարծիք է հայտնել, որ Մոսկվայի և Թբիլիսիի համար դժվար կլինի վերականգնել հարաբերությունները Վրաստանի իշխանությունների անհեռատեսության պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

«Ցավոք, մեր իշխանությունների անհեռատեսության պատճառով այժմ ռուս-վրացական հարաբերությունները արագ վերադարձնել եթե ոչ բավարար, այլ գոնե այն մակարդակին, որը եղել է մեկ շաբաթ առաջ, չափազանց դժվար կլինի», - նշել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքերով՝ Թբիլիսիում տեղի ունեցածը կողմերին հետ մղեց, ուստի անհրաժեշտ է «շատ լուրջ» աշխատել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Այն, ինչ այժմ տեղի է ունենում Վրաստանում, հակառուսական հիստերիա է», - եզրափակել է Բուրջանաձեն:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով հուլիսի 8-ից երկրի ավիաընկերություններին արգելվում է ՌԴ քաղաքացիների ավիափոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: