Հայերեն   English   Русский  

​Կանանց հանդեպ ցանկացած բռնություն պետք է պատժվի Հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը


  
դիտումներ: 232

ԵԽԽՎ խորհրդարանական Վեհաժողովը այսօր քննարկել է կանանց նկատմամբ բռնության Ստամբուլի կոնվենցիայի իրականացումն ու մարտահրավերները։

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է, որ կանանց նկատմամբ ցանկացած բռնություն՝ թե՛ ֆիզիկական եւ թե՛ հոգեբանական,հանցագործություն է եւ պետք է պատժվի օրենքով, հավելելով, որ թե՛ միջազգային եւ թե՛ ազգային օրենսդրության իրավական գործիքները պետք է ամրացվեն մեր բոլորի համակարգված գործողություններով՝ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում:

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է

Հարգելի գործընկերներ,

Կանանց հանդեպ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ ԵԽ անդամ բազմաթիվ երկրներում, եւ ես կարեւորում եմ այս հարցի քննարկումը մեր Վեհաժողովում։ Մեկ բան հստակ է՝ կանանց հանդեպ ցանկացած բռնություն հանցագործություն է, եւ այն պիտի պատժվի օրենքով։ Ուստի, թե՛ միջազգային եւ թե՛ ազգային օրենսդրության իրավական գործիքները պետք է ամրացվենմեր բոլորի համակարգված գործողություններով ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում:

Եվրոպայի Խորհուրդը անգնահատելի ներդրում է ունեցել միջազգային իրավունքի զինանոցում՝ մշակելով «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան, ինչը այս ոլորտում այսօր հիմնական իրավական գործիքն է։ Հայաստանը,որպես յուրահատուկ արժեքներկրող երկիր, մեծապես կարևորում է կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանանց դերը ժողովրդավարական գործընթացներում: Եւ պատահական չէ, որՀայաստանում անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխության առաջին շարքերում կանայք էին։

Հարգելի գործընկերներ, անցած տարի Հայաստանը ստորագրել է թիվ 210 կոնվենցիան, իսկդեռ 2017թ.-իդեկտեմբերինխորհրդարանը վավերացրել է «Ընտանիքում բռնությանկանխարգելման մասին» օրենքը: Օրերս Հայաստանում մեկնարկած Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը Հայաստանի համար ներառում է միջոցառումների շարք, որոնց նպատակը նաեւ արդեն իսկ ընդունված օրենքի արդյունավետ իրագործումն է։

Եւ այո, ինչպես նշել է զեկուցողը, Հայաստանի խորհրդարանը շատ ակտիվ դերակատարում է ունեցել՝ «Առանց բռնության ապրելու» կանանց իրավունքների խորհրդարանական ցանցում: Այս ցանցը հնարավորություն է տալիս ազգային խորհրդարանների պատգամավորներին հանրային իրազեկման արշավներ կազմակերպել եւ քաղաքական աջակցություն ցուցաբերել կանանց իրավունքների պաշտպանությանը:

Բացիայդ, Երեւանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընդունած հայտարարության մեջ հստակ արձանագրվեց կանանց հանդեպ բռնությանբոլորձևերիվերացմաննուղղված քայլերի անհրաժեշտությունը։

Եւ իհարկե, չեմ կարող չնշել մեր Վեհաժողովի նախագահ Մորի Պասքեի նախաձեռնած՝ «Ո՛չ իմ խորհրդարանում» հանրային իրազեկմանն ուղղված արշավի կարեւորությունը, քանզի այդ արշավի նպատակն է կանխարգելել և պայքարել կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսեւորման դեմ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: