Հայերեն   English   Русский  

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը


  
դիտումներ: 82

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 25-ի երեկոյան «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը:

Միջոցառման մեկնարկը տրվեց «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին հայ դիզայներների ստեղծած հագուստները և աքսեսուարները: «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ նախագահ, հագուստի դիզայներ Վահան Խաչատրյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը ծանոթացավ ցուցահանդեսում ներկայացված զգեստներին, աքսեսուարներին:

Վահան Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Աննա Հակոբյանին մշտապես հայ դիզայներներին և մոդելավորողներին աջակցելու համար:

«Fashion Forum Yerevan 2019»-ը անցկացվում է Նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ի, Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Աննա Հակոբյանն արդեն մեկ տարի է իր աջակցությունն է հայտնել հայ դիզայներներին և կրում է բացառապես հայկական արտադրության իրեր` այդ կերպ խթանելով նրանց գործունեությանն ու հայկական արտադրության ճանաչելիությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: