Հայերեն   English   Русский  

Հայերից ովքե՞ր են ընդգրկվել «Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդիկ – 2019» վարկանիշային աղյուսակում


  
դիտումներ: 77

Տղամարդկանց GQ ամսագրի ռուսական տարբերակը ներկայացրել է «Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդիկ – 2019» վարկանիշը:

Պարբերականի թոփ-150-ում կան նաև հայկական ծագմամբ հայտնի ռուսաստանցիներ, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում։

Հայ հաջողակներից «բիզնես» կարգում պարբերականը ներառել է «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովի, իսկ «մեդիա» կարգում՝ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին:

Ցանկում տեղ են գտել նաեւ iMall.eu շոփինգ-ստարտապի ղեկավար Մարտին Ավետիսյանը (մոդա), «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին (մշակույթ), ռեստորանատերեր Արամ Մնացականովը եւ Ալեքսանդր Օգանեզովը (կերակուր), ինչպես նաեւ բյուրեղագիր-տեսաբան, ՌԳԱ ակադեմիկոս Արտեմ Օգանովը (տեխնոլոգիաներ)։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: