Հայերեն   English   Русский  

Նովոսիբիրսկում հրաձգությունից 41-ամյա հայ է մահացել


  
դիտումներ: 89

Երեկ Նովոսիբիրսկում հրաձգություն է տեղի ունեցել, որին մասնակից են եղել ծագումով հայեր: Գոգոլի փողոցի մոտակայքում գնդակահարվել է 41-ամյա Անդրանիկ Մուրադյանը: Կրակոցները կատարել են անհայտ մարդիկ՝ հայկական համարներով Nissan ավտոմեքենայի միջից, փոխանցում է NGS.RUպորտալը:

Տուժածին փորձել են հիվանդանոց տեղափոխել, բայց նա մահացել է:

«Մուրադյանը բազմաթիվ թափանցող վերքեր է ստացել կրծքավանդակի շրջանում՝ սրտի վնասումով, վեջույթներին, որովայնին և գլխին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները: Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 10 պարկուճ: Սկսվել են հանցագործների որոնումները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: