Հայերեն   English   Русский  

Ռյաբկովը հայտարարել է Իրանի նկատմամբ արգելակներից զուրկ ԱՄՆ-ի ճնշումների մասին


  
դիտումներ: 170

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խիստ և արգելակներից զուրկ ճնշում է գործադրում Իրանի վրա: Գրում է Russian.rt.com-ը:

«Պայմանավորվածությունների խզման և դրան հաջորդող խիստ, ցանկացած արգելակից զուրկ քաղաքականությունը և Թեհրանի ու իրանցի ժողովրդի վրա ճնշումը հանգեցնում են պոտենցիալ խնդիրների մի շարք օջախների», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ռյաբկովի խոսքերը:

Նա նաև ԱՄՆ-ի կուրսն Իրանի նկատմամբ անպատասխանատու է անվանել:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգթոնն «Իրանի ցանկացած հարձակման ուժով կդիմավորի» և Թեհրանին ոչնչացումով էր սպառնացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: