Հայերեն   English   Русский  

Եվրոպական խաղերի մեդալների հաշվարկում առաջատարը Ռուսաստանն է


  
դիտումներ: 101

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում առաջատարը Ռուսաստանի ընտրանին է:

Ռուսաստանի հավաքականն ընդհանուր հաշվարկում ունի 53 մեդալ` 24 ոսկե, 13 արծաթե և 16 բրոնզե: Երկրորդ տեղում Բելառուսն է 41 մեդալով (14 ոսկե, 8 արծաթե, 18 բրոնզե): Եռյակի եզրափակում է Վրաստանը 20 մեդալով (6 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե):
Հայաստանի հավաքականը 3 մեդալով 19-րդն է ` 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: