Հայերեն   English   Русский  

Մելանիա Թրամփի օգնականը Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար կդառնա


  
դիտումներ: 157

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշամը Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար կդառնա: Այդ մասին առաջին տիկինը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար և հաղորդակցությունների գծով նոր տնօրեն կդառնա Ստեֆանի Գրիշամը», -գրել է Մելանիա Թրամփը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հունիսի վերջին կլքի իր պաշտոնը:

Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ Սանդերսը «որոշում կկայացնի թեկնածությունն առաջադրել հայրենի Արկանզաս նահանգի նահանգապետի պաշտոնի համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: