Հայերեն   English   Русский  

Կասկած չկա, որ հայկական շահերի տեսանկյունից լավագույն խաղաղապահը հենց մեր զինվորն է


Վարդան Ոսկանյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 145

Հայաստանում կարծիքներ կան, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ արցախյան խնդրով բանակցությունների մասին վերջին հայտարարությունները բացառապես միտված էին ներադրբեջանական լսարանին։

Անշուշտ, դրանց որոշ մասը հենց այդ նպատակն էլ հետապնդում էր, սակայն խաղաղապահ ուժերի հիշատակումն, ըստ իս, թիրախավորում է բացառապես արտաքին լսարանը։

Կասկած չկա, որ հայկական շահերի տեսանկյունից լավագույն խաղաղապահը հենց մեր զինվորն է, որն այս պահին էլ վստահությամբ հսկում է Արցախի Հանրապետության անդորրը, սակայն կան արտատարածաշրջանային խաղացողներ, որոնք թեկուզ խաղաղապահ ուժերի ձևաչափվ ամենևին դեմ չէին լինի հայտնվել մեր տարածաշրջանում՝ առավել ևս, որ դա հնարավորություն կտա, պատկերավոր ասած, նաև կախվել Իրանի հյուսիսի վրա։

Կարծում եմ՝ հենց այդ արտատարածաշրջանային ուժերին էր ուղղված Ադրբեջանի արտգործնախարարի ակնարկը, որն, ըստ էության, նաև Իրանի դեմ է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: