Հայերեն   English   Русский  

Մակրոնն ու Ռոուհանին հեռախոսազրույց են ունեցել


  
դիտումներ: 152

Ֆրանսիայի և Իրանի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Հասան Ռոուհանին հեռախոսազրույցներ են ունեցել: Այդ մասին հայտնում է TASS լրատվակա գործակալությունը՝ հղում անելով Ելիսյան պալատի հաղորդագրությանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Հանրապետության նախագահը բանակցություններ է վարել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդ փոխանակումը նախագահի ձեռնարկած քայլերից մեկն է՝ կանխելու տարածաշրջանում վտանգավոր լարվածությունը», - հայտարարել են ֆրանսիական վարչակազմից:

Նշվել է, որ Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակներում Մակրոնը մտադիր է շարունակել երկխոսությունը Իրանի միջուկային ծրագրի և տարածաշրջանային ճգնաժամերի վերաբերյալ արտասահմանյան գործընկերների հետ: Գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 28-29-ը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Իրանի ցանկացած հարձակում ամերիկյան որևէ օբյեկտի վրա հսկայական և ճնշող ուժով կընդունվի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: