Հայերեն   English   Русский  

​ՀՀ ԳԱԱ-ն կհրատարակի նոր՝ «Հայկական տնտեսագիտական հանդես» գիտական պարբերականը


  
դիտումներ: 641


Սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում որոշվեց հիմնադրել «Հայկական տնտեսագիտական հանդես» գիտական պարբերականը:

Տնտեսագիտության և կառավարման հիմնախնդիրների գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հրապարակման համար ակադեմիկան պարբերականի հրատարակումը արդիական է՝ պայմանավորված տնտեսության զարգացման նոր մոտեցումներով: Տարեկան կհրատարակվի հանդեսի 3 համար՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Բացի այդ, լավագույն գիտական հոդվածների հավաքածուն կհրատարակվի անգլերեն լեզվով 1 համարում:

ՀՀ ԳԱԱ «Հայկական տնտեսագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիր ընտրվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: