Հայերեն   English   Русский  

Հուլիսին ՌԴ-ն առաջին С-400 համակարգերը կմատակարարի Թուրքիա


  
դիտումներ: 200

«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ առաջին С-400 զենիթահրթիռային համակարգերը այս տարվա հուլիսին Թուրքիա կմատակարարվեն: Գրում է Russian.rt.com-ը:

«Հուլիսին մեր ծրագրերի շրջանակներում մենք կիրականացնենք առաջին մատակարարումը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Միխեևի խոսքերը:

Նա նշել է, որ С-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը համալիրների արտադրության առումով կիրականացվի ռեկորդային ժամանակահատվածում:

Միխեևի խոսքերով՝ ներկայումս ավարտին է հասցվում լոգիստիկ բաղադրիչը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ` քննարկելու Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: