Հայերեն   English   Русский  

​Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ


հայտարարություն


  
դիտումներ: 252

Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարարակական կազմակերպություններ ընդգրկելու նպատակով՝

ՀՀ կառավարությունը՝ ի դեմսՀՀ արդարադատության նախարարության հայտարարում է մրցույթ: Հասարակական կազմակերպությունների հայտերըկարող են ներկայացվելՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ.Սարգսյան 3/8 հասցեով կամ ուղարկվել Հայաստանի Հանրապետությանարդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին՝ info@moj.am:

1. Հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ պահանջները՝

1) ունենհակակոռուպցիոնոլորտիերեք և ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում.

2) ներկայացրել են միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում իրականացված երեք և ավելի ծրագրերի, դրանց բովանդակության, իրականացման ժամա­նակահատվածի և ստացված արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն.

3) ներկայացրել են հասարակական կազմակերպության հաշվետվողականության և ֆինանսական թափանցիկության վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես, պետա­կան միջոցներից ֆինանսավորման, միջազգային կազմակերպությունների կողմից տրամա­դրված դրամաշնորհների, ծրագրերի և դրանց ծախսերի վերաբերյալ հրապարակային հաշվետվություններ.

4) ներկայացրել են քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցվածության բացակայության վերաբերյալ հայտարարություն.

5) ներկայացրել են հասարակական կազմակերպության աշխատակազմի վերաբերյալ մանրամասն և ամբողջական տեղեկատվություն:

2. Հասարակական կազմակերպությունը հայտին կից ներկայացնում է այն փաստաթղթերը (բնօրինակ և պատճեն), որոնք փաստում են վերոնշյալ չափանիշներին հասարակական կազմակերպության համապատասխանությունը:

3.Հակակոռուպցիոն քաղաքականությանխորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգն իրականացվում էՀայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ սահմանված կարգով:

4.Հայտերը (http://moj.am/storage/uploads/14hayt.pdf ) ներկայացնելու վերջնաժամկետն է 2019 թվականիհուլիսի 10-ը:

5.Հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն են՝ 010594022, mariam.galstyan@justice.am:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: