Հայերեն   English   Русский  

​Պետության շահը և Նիկոլի շահը


Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 275

Արդյոք պետության շահը և իշխանության շահը նույնական են, իսկ եթե ոչ, ապա որն է առաջնային։

Հարցը թվում է հռետորական, որովհետև որոշումները միշտ ընդունում է տվյալ պահի իշխանությունը և բնականաբար, սեփական շապիկը մարմնին ավելի մոտ է։ Իսկ երբ իշխանությունն անձնավորված է և որոշումներն ընդունում է մեկ անձ, ապա հարցադրումը ավելի խստ է կարող դառնալ՝ մեր դեպքում․ ում շահն է առաջնային՝ Նիկոլինը, թե պետությանը։

Եթե կոնկրետ դեպքերը քննարկենք, ապա այն տպավորությունն է ստեղծվում, որ Նիկոլի շահն առաջնային է համընդհանուր շահից։

Օրինակ, ում շահերից է բխում Հայաստան-Արցախ արհեստական հակադրությունը․ հաստատ պետության շահերից չի բխում, կամ ում շահերից է բխում ոչ թե բարեփոխել, այլ դիսկրիդիտացնել դատական համակարգը՝ հաստատ պետության շահերից չի բխում, կամ, ում շահերից է բխում խորհրդարանը լցնելը ապաքաղաքական զանգվածով՝ հաստատ դա պետության շահերից չի բխում։

Այդ դեպքում ում շահերից է դա բխում, ակնհայտ է, որ դա բխում է նման որոշումները ընդունողի շահերից և այդ ամենի իրավացիությունը կարելի է մեկ քայլից այն կողմ մտածել չկարողացող, կամ չուզող, կարծրատիպերով շարժվող մարդկանց տարբեր եղանակներով ներարկել։ Փոորձը ցույց է տալիս, որ կարճատև ժամանակով դա հնարավոր է։

Մյուս կողմից Նիկոլին չի կարելի մեղադրել, որովհետև պետության շահը հանրության համար ձևակերպված չի և դրանում ժողովուրդը չէ, որ մեղավոր է։ Ինչ վեաբերում է Նիկոլին, ապա նա ունի այն, ինչին տենչում էր՝ իշխանություն, իսկ մենք ինչ ենք ուզում, դեռևս պարզ չի։ Այս առումով Նիկոլը մեղավոր չի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: