Հայերեն   English   Русский  

​Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին...


Գևորգ Պետրոսյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 578

Պարոն Փաշինյան...

Ինչու՞...

Ինչու՞ ժողովրդի աննախադեպ ոգևորությանն ընդամենը մեկ տարի անց պետք է հաջորդեր այն համազգային հարցը, թե«սրա վերջն ինչ է լինելու»...

Բա արժեր՞ այդքան արագ փոշիացնել ազնիվ հեղափոխականների (նկատի չունեմ Սորոսի խնամարկյալներին) հույսն ու հավատը:

Միթե՞ արժեր թույլ տալ, որ ազատության զգացումն այդպես անողոք խեղդվեր օրորոցում։ Միթե՞ հնարավոր չէր քայլածներին այլ կերպ փոխհատուցել՝ փոխարենը խելացի մարդկանց պետականաշինության գործին լծելով։

Միթե՞ ափսոս չէին Ձեր ջանքերը, որոնց արդյունքում պատասխանատու ներկայացուցչական պաշտոններում հայտնված անպատրաստ մարդիկ իրենց անփորձությամբ և համառ ինքնասիրահարվածությամբ խոցում են Հայաստանի անվտանգությունն ու միջազգային հեղինակությունը...

Ավելին, այս ֆոնին փայլում են անգամ այն գործիչներն ու գործիքները, որոնք ժողովրդի ատելիներն էին։ Իսհ հիմա նրանք հեգնում են Ձեր սխալները...

Միթե՞ սրան էր արժանի Ձեր մեջքին սեփական մեջքը վտանգելով կանգնած ժողովուրդը...

Մտածեք, դեռ ամեն ինչ չէ, որ կորած է...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: