Հայերեն   English   Русский  

​Գյումրին նաև դասական երաժշտության քաղաք է


  
դիտումներ: 868

Այսուհետ ամեն տարի հունիսի վերջին 7 օրերին «Արթ Շաբաթը» դասական արվեստի սիրահարներին ամեն օր կսպասի քաղաքի տարբեր դահլիճներում՝ ներկայացնելով դասական արվեստ ստեղծող իր բացառիկ ներուժը։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցրերի բաժնի նախաձեռնությամբ, Գյումրիում մեկնարկեց «Արթ Շաբաթ» խորագրով դասական երաժշտության փառատոնը:

Փառատոնն անցկացվում է առաջին անգամ՝ դասականը տարածելու գաղափարի շուրջ համախմբելով Գյումրիում գործող բոլոր երաժշտական ու արվեստի դպրոցների, ինչպես նաեւ Հայորդաց տան, երաժշտական ուսումնարանի ու ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի երաժիշտ կատարողներին ու խմբերին: Միջոցառումը հարթակ է երիտասարդ ու սկսնակ արտիստների համար: Փառատոնին մասնակցում է ավելի քան 200 սկսնակ արվեստագետ:

«Գյումրին նաև դասական երաժշտության քաղաք է ու չէր կարող մշակութային մայրաքաղաքը չունենալ դասական երաժշտության փառատոն ու նման փառատոնի բացը կար:

«Արթ Շաբաթ»-ը համագործակցության յուրատեսակ ձեւաչափ է, որը նպատակ ունի մի կողմից բացահայտելու դասական արվեստի նոր անուններին ու վերջիններիս տրամադրել ինքնաներկայացման ևս մեկ հարթակ, մյուս կողմից նպաստելու դասական երաժշտության հանրահռչակմանը: Փառատոնը մրցութային չէ: Փառատոնի միակ չափորոշիչը բարձրորակ դասական երաժշտության հնչեցումն է»,- նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ մինչ փառատոնի մեկնարկը լսումներ են եղել բոլոր երաժշտական դպրոցներում, հաշվի է առնվել մասնագետների կարծիքը: «Սա նաև յուրօրինակ ստուգատես է երաժշտական ու ուսումնական հաստատությունների համար»,-հավելեց պատասխանատուն:

Գյումրիում որոշել են լուծել դասական երաժշտության փառատոն չունենալու հարցը, և քաղաքում առաջին անգամ «Արթ Շաբաթ» խորագրով փառատոն է անցկացվում։ Գյումրին նաև դասական երաժշտության քաղաք է, ու մշակութային մայրաքաղաքում նման փառատոնի բացը կար։ Այս մասին ասաց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը։

Միջոցառումն իր շուրջ է համախմբել քաղաքի 8 երաժշտական ու արվեստի դպրոցների, Հայորդաց տան, երաժշտական ուսումնարանի ու ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի երաժիշտ կատարողներին ու խմբերին։

«Արթ Շաբաթը» համագործակցության յուրատեսակ ձևաչափ է, որը դասական արվեստի նոր անուններ բացահայտելու ու նրանց տրամադրել ինքնաներկայացման ևս մեկ հարթակ տրամադրելու, ինչպես նաև դասական երաժշտության հանրահռչակմանը նպաստելու նպատակ ունի: Փառատոնի միակ չափորոշիչն այն է, որ բարձրորակ դասական երաժշտություն հնչի»,- ասաց Թովմասյանը` տեղեկացնելով, որ փառատոնից առաջ լսումներ են անցկացվել երաժշտական բոլոր դպրոցներում, հաշվի է առնվել մասնագետների կարծիքը:

Այն, որ մինչ այս Գյումրիում նման փառատոն չի անցկացվել, զարմացնում է պատասխանատուին:

«Մեր քաղաքը դասական երաժշտության ասպարեզում ահռելի ներուժ ունի, ու սա երիտասարդների համար ներկայանալու ևս մեկ հարթակ է: Սա պարզապես «պտիչկա» չէ, այլ իրական մշակութային քաղաքականություն՝ տարածել դասական երաժշտությունը։ Դատելով առաջին երկու օրերի այցերից` վստահ կարող ենք ասել՝ դասական երաժշտության պահանջարկը կա:

Մենք սկզբում մտավախություն ունեինք, որ հանդիսատեսի պակաս կզգացվի, բայց առաջի երկու օրերին ազատ նստատեղեր չկային: Ուզում եմ հավատալ, որ շաբաթվա մյուս օրերին ևս մենք հանդիսատեսի պակաս չենք ունենա»,- նշեց Թովմասյանը:

Ի դեպ, «Արթ Շաբաթի» բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Ի տարբերություն մինչ այս եղած որոշ փառատոների՝ մասնակցության վճար ևս չկա։

Փառատոնը մեկնարկել է հունիսի 24-ին և կտևի մինչև ամսի 30-ը։ Ոչ մրցութային միջոցառմանը մասնակցում են ավելի քան 200 սկսնակ արվեստագետ:

Ավելացնենք նաև, որ ջազ ու արդեն դասական երաժշտության փառատոն ունեցող գյումրեցին շուտով ռոք է լսելու. օգոստոսի կեսերին կմեկնարկի «ԴԱԼԱՆ-ֆեստը»՝ ռոքի սիրահարների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: