Հայերեն   English   Русский  

Վիեննայում գազի պայթյունի հետևանքով տուժածների թիվը 14-ի է հասել


  
դիտումներ: 99

Վիեննայի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով տուժածների թիվը 14-ի է հասել: Այդ մասին հայտնում է Krone.at պորտալը: Գրում է Russian.r.com-ը:

Նշվում է, որ մեկ մարդ մահացել է, որի մարմինը հաջողվել է փլատակների տակից հանել հունիսի 27-ի գիշերն իրականացված որոնողական աշխատանքների ժամանակ:

Պորտալի տվյալներով՝ փլատակների տակ կարող է ևս մեկ տուժած լինել:

Պայթյունը, որը հանգեցրել է հինգ հարկանի շենքի մասնակի փլուզման, կարող էր պայմանավորված լինել գազի կաթսայի անսարքությամբ:

Ընդհանուր առմամբ, շենքում 22 բնակարան է եղել, որտեղ 42 բնակիչ կա գրանցված:

Ավելի վաղ հաղորդվել էր տասը վիրավորների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: