Հայերեն   English   Русский  

​ՊԵԿ. հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3,5 կգ դեղորայք


  
դիտումներ: 680

Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ՊԵԿ ներքին անվտանգությանև մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները մաքսակետի

ծառայողների հետ համատեղ օրերս Թուրքիայից ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսից մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք են հայտնաբերել:Ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացի Գ.Ա.-ի հայտարարագրած բեռից հայտնաբերվել է սև գույնի պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված,մաքսային հսկողությունից թաքցրած,ընդհանուր քաշով3,5 կգ դեղորայք: Ըստ քաղաքացի Գ. Ա.-ի՝ հայտնաբերված դեղորայքի առկայության վերաբերյալ ինքը տեղյակ չի եղել:Այն որպես ուղեկցվող բեռ իրեն փոխանցել է նույն ավտոբուսի ուղևոր Վ.-ն՝ տվյալ ուղևորափոխադրումն իրականացնող ընկերության հիմնադիր տնօրեն Շ. Ա.-ի հրահանգով:

Հայտնաբերված դեղորայքն առգրավվել է, դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: