Հայերեն   English   Русский  

Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման ակնկալիքներից


  
դիտումներ: 130

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Օսակայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում «շատ լավ զրույց» է ակնկալում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք նրա հետ շատ լավ զրույց կունենանք», - ասել է Թրամփը Պուտինի հետ առաջիկա երկխոսության մասին:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը նախատեսված է հունիսի 28-ին՝ Օսակայում կայանալիք G20 գագաթնաժողովի առաջին նիստից հետո:

Նրա խոսքերով՝ հանդիպման ժամանակ պետությունների ղեկավարները քննարկելու են նաև Սիրիայի և Ուկրաինայի խնդիրները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: