Հայերեն   English   Русский  

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են հեղաշրջման նոր փորձի կանխման մասին


  
դիտումներ: 79

Վենեսուելայի կառավարությունը երկրում հեղաշրջման նոր փորձ է կանխել: Այդ մասին հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության հաղորդակցության և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք ունենք տեսագրություններ, որոնք զենքի և փողերի փոխանցման ապացույցներ են պարունակում», - հայտարարել է Ռոդրիգեսը teleSUR հեռուստաալիքի եթերում:

Նախարարի խոսքերով՝ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ընդդիմախոսները օտարերկրյա վարձկանների են վարձել պետության ղեկավարին առևանգելու և սպանելու համար:

«Երեք ռազմական խմբեր են եղել՝ «Սուկրե», «Լանդեր» և «Ուլիսես» խմբերը: «Սուկրե» խմբի նպատակը նախագահ Մադուրոյի բռնելն ու սպանելն է եղել», - պատմել է նախարարը:

Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ իր դեմ մահափորձի կազմակերպիչները 2018 թ. օգոստոսին վարձկաններին մոտ 20 մլն դոլար էին վճարել:

Վենեսուելայի գլխավոր դատախազության տվյալներով՝ Մադուրոյի մահափորձի մեջ 38 մարդ է ներգրավված եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: