Հայերեն   English   Русский  

Հյուսիսային մեր հարևան երկրում իրավիճակը արդեն 7-րդ օրն է շարունակում է լարված մնալ


  
դիտումներ: 103

Վրաստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Թբիլիսիում երեկ երեկոյան հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել փողոց՝ շարունակելով պահանջել ներքին գործերի նախարարի հրաժարականը։

Բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարաները կապել էին աչքերը՝ իրենց օժանադակությունը հայտնելով 18-ամյա աղջկան, ով բողոքի ակցիների առաջին օրը կորցրել է մեկ աչքը ռետինե փամփուշտով կրակոցի հետևանքով։

Երեկ տեղեկացրել էինք, որ ցուցարարներին զայրացրել ու փողոց է դուրս բերել նաև իշխանությունների այն հայտարարությունը, որ հակաիշխանական ցույցերին մասնակցած ընդիմադիր պատգամավոր Նիկա Վելիայի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվելու։

Նկատենք, որ երեկ երեկոյան տեղի ունեցած ցույցը նախորդ օրերի համեմատ սակավամարդ էր։ Բողոքի ակցիայի ավարտին հավաքվածները երգել են Եվրամիության հիմնը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 21-ին այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը նախագահող Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին, ինչը Թբիլիսիում ընկալեցին որպես վրացական պետականության նվաստացում:

Դժգոհությունը ընդամենը մի քանի ժամում հասավ աննախադեպ չափերի: Ուշ երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի առջև արդեն հավաքվել էին վրացական ընդդիմության գրեթե բոլոր ղեկավարները և նրանց հազարավոր աջակիցները: Ընդդիմության առաջնորդները սակայն դժվարությամբ էին կարողանում վերահսկել իրավիճակը, և կեսգիշերին մոտ ցուցարարները սկսեցին գրոհել խորհրդարանի շենքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: