Հայերեն   English   Русский  

Նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազարից կբարձրանա 68 հազար


  
դիտումներ: 251

ՀՀ Կառավարության հունիսի 27-ի նիստում գործադիրը հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին օրինագիծը,

որով նախատեսվում է նվազագույն ամսական աշխատավարջը 55 հազարից դարձնել 68 հազար դրամ:

«Ազգային ժողովից մեր գործընկերները առաջարկել են նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձնել 61 հազար, մենք առաջարկում ենք դարձնել 68 հազար դրամ»,-ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից 95,6 մլն դրամ հատկացնել ԱԻՆ-ին՝ նախարարության աշխատակազմում ստեղծված հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության բնականոն գործունեության ապահովման նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԻՆ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության գործակալությունը վերակազմավորել է հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության, իսկ ԱԻՆ հաստիքների թիվը ավելացել է 40-ով, ինչի արդյունքում առավելագույն թիվը կազմում է 240:

2019թ. ՀՀ պետական բյուջեով ԱԻՆ-ին վերոնշյալ 40 հաստիքների պահպանման համար գումար չի հատկացվել:

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է իրականացնել նորաստեղծ վարչության պահպանման ծախսերը՝ բնականոն աշխատանքը ապահովելու համար:

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություններ են առաջարկվում «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում»:

Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, իրենք օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ և առաջարկություններ չունեն:Նախագծով առաջարկվում է կարգավորել ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումների հետ կապված որոշ հարաբերություններ:

Մասնավորապես, առաջարկվում է ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտում համարել մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի ոչ թե երկու, այլ երեք կամ ավելի խախտումները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: