Հայերեն   English   Русский  

Վրաստանի մաքսավորները խոչնդոտում են հայկական ապրանքների արտահանմանը


  
դիտումներ: 825

Մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը տարանցիկ բեռնափոխադրումներն է, որը վերջին տարիների ընթացքում դինամիկ աճում է:

Միեւնույն ժամանակ, մեր ընկերությունը աննախադեպ իրավիճակի մեջ է հայտնվել, երբ բեռները ստուգելու պատճառաբանությամբ մի քանի շաբաթ մնում են Վրաստանի մաքսային տերմինալում :

Կոնկրետ Դոնեցկ ուղևորվող ՍՊՍ Սիգարոն ընկերության ավտոմեքենան 06.06.2019 թվականից Գեզի մաքսային տերմինալում անգործունակ կանգնած է: Մաքսային մարմնի աշխատակիցների հավաստմամբ, քանի որ մաքսային սահմանով փոխադրվող ապրանքը գծանշվել է որպես կարմիր գծի ենթակա, պետք է ստուգում անցնի: Մենք կողմ ենք օրենքի շրջանակներում ցանկացած ստուգման բայց խնդիրն այն է, որ առավելագույնը 1-2 օր տևող ստուգման համար, ավտոմեքենան բեռով հանդերձ, շաբաթներով կարող են պահել։ Ստեղծված խնդիրների պատճառով ընկերությունը լրջագույն վնասներ է կրում:

Սա լուրջ խոչընդոտ է ոչ միայն մեր ընկերության, այլև շատ արտահանողների համար: Այդ իսկ պատճառով դիմում ենք Հայաստանի և Վրաստանի պատկան մարմիններին և խնդրում հարցին համակարգային մոտեցում ցուցաբերել ու համապատասխան քայլեր ձեռնարկել վիճակը շտկելու, հետագայում դրա կրկնությունը բացառելու համար:

ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ ընկերության լրատվական ծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: