Հայերեն   English   Русский  

13 քաղաքացիների պարտադիր զինծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում կտրվի


  
դիտումներ: 245

Այսօր՝ հունիսի 27-ին Կառավարությունն իր հերթական նիստում հավանություն տվեց Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին օրինագծին:

Կառավարության որոշմամբ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 13 քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում կտրվի: Մասնավորապես, նրանցից 4-ը տարկետում կստանա մինչեւ 2020 թվականի ամառային զորակոչը, 2-ը՝ մինչեւ 2021 թվականի ամառային զորակոչը եւ 7-ը՝ մինչեւ 2022 թվականի ամառային զորակոչը:

Որշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ որոշման նախագծով ներկայացված քաղաքացիներին, որոնք հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերում, ՀՀ կառավարության տարբեր որոշումներով տարկետում է տրվել մինչեւ 2019 թվականի ամառային զորակոչը, եւ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նրանց տարկետման ժամկետը։ Հատկանշական է, որ 13 հոգուց 6-ը ազգությամբ հայեր չեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: