Հայերեն   English   Русский  

Կառավարության որոշմամբ 6 ֆուտբոլիստներ ամբողջությամբ ազատվեցին զինծառայությունից


  
դիտումներ: 294

Այսօր՝ հունիսի 27-ին Կառավարությունը որոշում կայացրեց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 6 խաղացողների՝ Հայկ Ղազարյանին, Դավիթ Մարիկյանին, Կարեն Մուրադյանին, Տիգրան Կանդիկյանին, Արսեն Բեգլարյանին և Սարգիս Ադամյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել:

Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց տարկետում է տրվել մինչեւ 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

Նրանք հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում: Կառավարությունը կարեւորում է նրանց մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական թիմի 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: