Հայերեն   English   Русский  

Հունվարի 1-ից գազի գնի բարձրացման վերաբերյալ ես տեղեկություն չունեմ. Գարեգին Բաղրամյան


  
դիտումներ: 69

Այսօր լրագրողների հետ կարճ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն անդրադառնալով շրջանառվող այն տեղեկություններին, որ հունվարի 1-ից գազը թանկանալու է սպառողների համար՝ ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի:

«Ես նման տեղեկատվություն չունեմ, չեմ կարող ասել, թե մամուլը նման տեղեկատվությունը որտեղից է վերցրել: Բանակցությունները դեռ ընթանում են, որևէ նորություն այս պահին չկա»:

Բաղրամյանը նշեց, որ Գազպրոմ Արմենիա ընկերությունում առաջիկայում սպասվող օպտիմալացման արդյունքում մոտավորապես 1000 աշխատակից կարող է ազատվել աշխատանքից, սակայն դա տեղի կունենա 5 տարվա ընթացքում:

Բաղրամյանը նշեց, որ չնայած այս պահին Գազպրոմ Արմենիա ընկերությունն իր սեփական ֆինանսական միջոցներով է վճարում սահմանին ավելացված գազի գինը, սակայն դա հետագայում չի կարող պետության համար պարտականություններ առաջացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: