Հայերեն   English   Русский  

Ես ինքնագնահատականներ չեմ տալիս. Հունան Պողոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին


  
դիտումներ: 111

«Ինձ Սյունիսի մարզպետի պաշտոնում նշանակելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես նշանակման բաղադրիչներից մեկը նշել էր այն, որ Սյունիքի մարզը նարկոթրաֆիկի կետ է և իմ նշանակումը դրանով պայմանավորեց»,-այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Այն հարցին, թե արդյոք ինքն արդարացրել է վարչապետի սպասելիքները, Պողոսյանն ասաց, որ ինքը ինքնագնահատակններ չի տալիս:

«Ես համակարգելու եմ այդ աշխատանքները, իսկ իրավապահ համակարգը և կենտրոնական ապարատի համապատասխան ծառայությունները շատ նորմալ աշխատում են փոխհամաձայնեցված, ունեն տեսանելի արդյունքներ: Եթե ուզում եք թվեր, դիմեք ոստիկանություն, ԱԱԾ, ՊԵԿ-ի մաքսային ծառայություն»,-ասաց մարզպետը:

Դիտարկմանը, որ նախօրեին ոստիկանությունը միայն Սյունիքի մարզում 65 մարդ է բերման ենթարկել, արդյոք մարզում կա՞ն «սևազգեստ» մարդիկ, որոնց մասին խոսել էր վարչապետը, Հունան Պողոսյանն ասաց. «Այդ հարցերը պետք է տաք ոստիկանությանը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: