Հայերեն   English   Русский  

Նյու Յորքի քաղաքապետը ՌԴ-ին ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիք է անվանել


  
դիտումներ: 133

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, Նյու-Յորքի քաղաքապետ Բիլլ դը Բլազիոն Ռուսաստանին իր երկրի համար գլխավոր աշխարհաքաղաքական սպառնալիք է համարում: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Մայամիում դեմոկրատ թեկնածուների միջև տեղի ունեցած հեռուստատեսային բանավեճի ժամանակ: Գրում է Russian.rt.com-ը:

Բանավեճի բոլոր մասնակիցներին ուղղված հաղորդավարի այն հարցին, թե ինչն են Միացյալ Նահանգների համար գլխավոր սպառնալիք համարում, Բիլլ դե Բլազիոն պատասխանել է. «Ռուսաստանին, քանի որ փորձում է խաթարել մեր ժողովրդավարությունը: Եվ պետք է նշել, որ դա նրանց լավ է հաջողվում, մենք պետք է դադարեցնենք դա»:

Նշենք, որ նա հեռուստաբանավեճին մասնակցած տաս թեկնածուներից միակն է, որը նշել էր Ռուսաստանին որպես ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիք: Մյուս թեկնածուները ԱՄՆ-ի համար որպես գլխավոր սպառնալիք նշել են Դոնալդ Թրամփին, Չինաստանին, միջուկային պատերազմի սպառնալիքը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Հիմնական վտանգների շարքում նշվել է նաև կլիմայի փոփոխությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: