Հայերեն   English   Русский  

Պոմպեոն մեկնաբանել է Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը


  
դիտումներ: 277

India Today պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Պարսից ծոցում լարվածության թուլացման համար ԱՄՆ արել է հնարավոր ամեն ինչ: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունից մարտահրավերներին, ապա Ամերիկան արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի թուլացնի լարվածությունը», - Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը մեջբերում է Պոմպեոյի խոսքերը:

Նրա խոսքերով՝ Թեհրանը չպետք է «սխալ թույլ տա» և կարծի, որ Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը պատրաստ չէ պաշտպանել Միացյալ Նահանգների ազգային շահերը:

«Եթե հակամարտություն առաջանա, եթե պատերազմ լինի, ապա այն պատճառով, որ իրանցիներն են նման ընտրություն կատարել», - հավելել է Պոմպեոն:

Ընդ որում՝ դիվանագետը հույս է հայտնել, որ «նրանք նման բան չեն անի»:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերի վրա պայթյուններ տեղի ունեցան, որոնց հետևանքով նավերի վրա հրդեհ սկսվեց:

Վաշինգթոնն, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, միջադեպի համար Իրանին մեղադրեցին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: