Հայերեն   English   Русский  

Նոր Զելանդիայի ափերի մոտ 6.3 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 284

Նոր Զելանդիայի ափերի մոտ 6.3 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության կայքը (USGS):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կերմադեկ արշիպելագից 120 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախի խորությունը 10 կմ է կազմել: Տուժածների կամ հնարավոր ավերածությունների մասին տվյալները բացակայում են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նոր Գվինեա կղզու ինդոնեզական հատվածում 6.3 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: