Հայերեն   English   Русский  

Սի Ցզինպինը՝ համաշխարհային տնտեսության հիմնական սպառնալիքի մասին


  
դիտումներ: 130

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների հանդիպման ժամանակ միակողմանի պատժամիջոցները համաշխահային տնտեսության համար հիմնական սպառնալիք է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

«Ներկայումս աշխարհում իրավիճակը շատ բարդ է: Համաշխարհային տնտեսությունն ընդհանուր առմամբ աճում է, սակայն անկայունության և անորոշության գործոնները զգալիորեն ուժեղանում են», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Սի Ցզինպինի խոսքերը:

Նրա կարծիքով՝ համաշխարհային տնտեսության համար «ամենամեծ վտանգն առանձին զարգացած երկրների մշտական միակողմանի և պաշտպանողական միջոցառումներն են, որոնք արհեստականորեն առևտրային լարումներ և տեխնոլգիաների արգելափակում են սադրում»:

Նա նաև ընդգծել է, որ ԲՐԻՔՍ-ի անդամ երկրները «պետք է դիմակայեն անօրինական միակողմանի պատժամիջոցներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: