Հայերեն   English   Русский  

Գործարարի որդու՝ բանակում չծառայելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ փաստաթուղթ կեղծելու համար


  
դիտումներ: 158

Գործարար Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ ՀՀ Զինված ուժերում ժամկետային զինծառայությունից խուսափելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել,

Aysor.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։


Ըստ աղբյուրի, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` «Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով»:

Քրեական գործի շրջանակներում առայժմ մեղադրանք որևէ մեկին առաջադրված չէ։

Ավելի վաղ գործարարի որդու՝ ՀՀ ԶՈւ-ում չծառայելու մասին գրել էր Hetq.am-ը՝ տեղեկացնելով, որ Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել են զինվորական ծառայությունից: Ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագն Արսենյանը՝ առողջական հիմքով:

Աշոտ Արսենյանը, նկատենք, գործարար է, ԱԺ նախկին պատգամավոր է եղել Հանրապետական կուսակցության կազմում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: